Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ նախագահ Բակո Սահայանին` նրա 50-ամյակի կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մեծարգո նախագահ,
Հայաստանի կառավարության եւ անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 50-րդ հոբելյանի կապակցությամբ: Դժվար է գերագնահատել Ձեր անձնական ներդրումը ԼՂՀ անկախության, մեր հայրենակիցների անվտանգության ապահովման ու Արցախի պետականության ամրապնդման գործում:
Ձեր, որպես պետության առաջնորդի, կարողությունները, խիզախությունը, հայրենասիրությունն ու մարդկային բարձր որակները վաստակել են մեր հայրենակիցների հարգանքն ու վստահությունը: Վստահության այս պաշարն ամուր հիմքեր է ստեղծում ԼՂՀ զարգացած ու առաջադեմ պետություն դարձնելու Ձեր առաքելության մեջ:
Մեկ անգամ եւս ընդունեք իմ ամենաջերմ ընկերական բարեմաղթանքները՝ անսպառ եռանդ, առողջություն ու նորանոր հաջողություններ»:




























