Գեղարքունիքի մարզում սելֆի անելիս երկու օր առաջ բարձրությունից ընկած 7-ամյա Ռուդոլֆ Վ.-ն տեղափոխվել է Երեւանի «Սուր Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Հիվանդանոցի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ երեխան կոտրվածք է ունեցել, պետք է վիրահատվի:
Նշենք, որ երեխան Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի է:
Դեպքի հանգամանքները պարզվում են:





























