Հոկտեմբերի 22-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արտաշատ քաղաքի գործարանի մոտ մեքենա է այրվել եւ տուժած կա:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնեցին, որ ժամը 21.00-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «զույգ դաստակների եւ մատների 1-ին, 2-րդ աստիճանի ջերմային այրվածք, ծոծրակի, ականջների այրվածք 1-ին, 2-րդ աստիճանի» ախտորոշմամբ իրենց մոտ է ընդունվել 28-ամյա Վիկտոր Վ.-ն:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 20.10-ի սահմաններում, Վիկտոր Վ.-ի վարած «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Օգոստոսի 23-ի փողոցի թիվ 156 հասցեում գործող գազալցակայանում լիցքավորելուց հետո ընթացքի ժամանակ բոց է բռնկվել, ինչի հետեւանքով պատճառվել են նշված այրվածքները:

Կատարվում է քննություն: