Սիրիայում քաղաքական գործընթացին ուղղված ջանքերը պետք է ակտիվացնել, դա երթադրում է մասշտաբային բանակցություններ մեկնարկ իշխանությունների եւ ընդդիմության միջեւ՝ արտաքին խաղացողների ակտիվ աջակցությամբ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Քաղաքական գործընթացին զուգահեռ, մեր համոզմամբ, անհրաժեշտ է ուժեղացնել պայքարն «Իսլամական պետության» եւ ընդհանրապես ահաբեկչական կազմակերպությունների դեմ: Այդ խնդրի լուծմանը ներդրում ունենալու համար Ձերդ գերազանցություն թագավորի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ պայմանավորվածության համաձայն երկու երկրների զինվորականները պայմանավորվել են համակարգել իրենց գործողությունները»,-հավելել է ռուսաստանցի նախարարը:




























