Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության ավագ դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Կարեն Սամվելի Բատիկյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից:
Նշենք, որ մինչ ավագ դատախազի պաշտոնին նշանակվելը Բատիկյանն աշխատել է որպես Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազ:




























