Մոսկվան պաշտպանում է Սիրիայի հակամարտության կարգավորման գործին Հորդանանի մասնակցության գաղափարը։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Ռուսաստանը, մասնակցելով այդ գործընթացի համար պայմաններ ստեղծելու ջանքերին, հետեւաբար կողմ է, որպեսզի դրան մասնակցի նաեւ Հորդանանը։ Երկու երկրների զինվորականները կհամակարգեն իրենց գործողությունները մայրաքաղաք Ամանում աշխատանքային մեխանիզմ ստեղծելու միջոցով»,- ասել է Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։