Սիրիական բանակն իր վերահսկողության տակ է վերցրել Հալեպ նահանգի մի քանի ավաններ, այս մասին լրագրողներին հայտնել է Սիրիայի ԶՈւ պաշտոնական ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Ալի Մայհուբը:
«Հալեպ նահանգի արեւելյան մասում վերահսկողություն է սահմանվել Ալ Ջաբուրիա, Բակիջա, Ան -Նասուրիա, Թել -Սայբեյն ավանների վրա: Հալեպ քաղաքից հարավ բանակի ստորաբաժանումները եւ ժողովրդական պաշտպանության ջոկատներն առաջ են շարժվել ու ինը գյուղ գրավել՝ մասնավորապես Բալյասը, Զաբախադը, Ուադիխիան ու դրա շրջակայքը, Աբտին գյուղի շրջակայքը»,- ասել է նա՝ հավելելով, որ իրենք ահաբեկիչներին մեծ կորուստներ են պատճառել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Բացի դրանից, նրա խոսքով, վերահսկողություն է սահմանվել նաեւ Հոմս նահանգի հինգ գյուղերի վրա:




























