Հոկտեմբերի 23–ին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այցելել է Ճանապարհային ոստիկանություն, խորհրդակցություն հրավիրել։

NEWS.am–ի տեղեկություններով` խորհրդակցությունն անցել է թեժ մթնոլորտում, դրանից անմիջապես հետո աշխատանքից ազատվել են ճանապարհային ոստիկաններ։

Ոստիկանությունում այս տեղեկությունը հաստատեցին` նշելով, որ հեռացվածները երկուսն են, որոնց անուները, սակայն, չհայտնեցին։