Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Սաուդյան Արաբիայի եւ Թուրքիայի արտգործնախարարները Սիրիայի հարցով հանդիպում են անցկացնում Վիեննայի «Իմպերիալ» հյուրանոցում։ Այսօր այստեղ արդեն կայացել են արտգործնախարարների մի շարք երկկողմ եւ բազմակողմ հանդիպումներ։

Քառակողմ հանդիպմանը ներկա են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադել ալ Ջուբեյրը եւ Թուրքիայի արտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն, փոխանցում  է «ՌԻԱ Նովոստի»-ն։