«Նոյ- ֆիրմա» ընկերությունը անցյալ շաբաթ գործարկել է hdm.am կայքը, ուր անցկացնում է ՀԴՄ կտրոնների անվճար խաղարկություն։ Խաղարկությանը մասնակցելու համար քաղաքացիները պետք է տվյալ կամ նախորդ օրվա ստացած ՀԴՄ կտրոնների համարները մուտքագրեն կայքում։ Խաղարկությունը տեղի է ունենում գիշերը, իսկ հաջորդ օրը շահողները կարող են ստանալ շահումը։ Խաղարկությանը կարող են մասնակցել եւ կարմիր, եւ կապույտ երիզներով կտրոնները։

Ըստ կայքում տեղակայված տեղեկատվության՝ օրվա ընթացքում մուտք է արվում 1000-ից ավելի կտրոն։ Ամեն օր շահում է 3-ից ավելի կտրոն, որոնց տերերին տրվում են դրամաիրային շահումներ։ Թե ինչպիսի՝ նախապես չի հայտարարվում։

Նշենք, որ «Նոյ-ֆիրմա» ընկերությունը բացի hdm.am-ից ունի եւս 120 դոմեն։