Օգոստոսի 27-ին ոստիկանության Էրեբունու բաժնում նյութեր են ստացվել, որ օգոստոսի 19-ին, ժամը 16.30-ին, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկության կալանավոր, 22-ամյա Արթուր Բ.-ի համար Ջիվան Գ.-ի կողմից բերված հանձնուքում, կոնֆետների մեջ, հայտնաբերվել է խոշոր չափի «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի եւ 34-268 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն: