Օգոստոսի 27-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 12.30-ին Բագրատունյաց պողոտայի թիվ 5 շենքի մոտ 63-ամյա Սլավիկ Կ.-ին մեղուն խայթել է, ինչի հետեւանքով նա «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 50-ամյա Հայկուշ Շ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հայկուշ Շ.-ն տեղափոխվել է «Երեւան», իսկ Սլավիկ Կ.-ն` «Մալաթիա» բժշկական կենտրոն:
Կատարվում է նախաքննություն:




























