Կանադայի Քվեբեկի նահանգում 8 ոստիկանի կասկածում են բնիկ կանանց նկատմամբ սեռական բռնություն գործադելու մեջ: Սպաներին հետաքննության ընթացքում հեռացրել են աշխատանքից: Այս մասին հայտնում է ВВС-ի Ռուսական ծառայությունը:

Վալ դե Օր քաաքում մի քանի կին պաշտոնական մեղադրանքներ են ներկայացրել: Իրենց հայտարարություններում նրանք նշել են, որ ոստիկանները նրանց տարել են հեռավոր ամայի վայրեր եւ հարկադրել սեռական հարաբերությունների մեջ մտնել:

Բռնաբարության դեպքերն եղել են 20 տարի առաջ: Կանայք մանրամասները պատմել են կանադական Radio Canada ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ:

Հետաքննությունն իրականացնում են Մոնրեալի իշխաությունները: