ԱՄՆ Օրեգոնի նահանգի Սեյլեմ քաղաքում 13-ամյա տղան կողոպտել է Baskin-Robbins պաղպաղակի խանութը, փոխանցում է Reuters-ը:

Խանութի աշխատակցի խոսքով՝ դպրոցականը դանակով սպառնացել է իրեն եւ գումար հափշտակել: Ավելի ուշ հայտնի է դաձել, որ տղան գողացել է 148 դոլար, փոխանցում է Gazeta-ն:

Իրավապահները կալանավորել են անչափահաս հանցագործին նրա ծնողների զանգից հետո, որոնք իմացել էին իրենց որդու վատ արարքի մասին, գրում է Statesman Journal-ը: