Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ՀՀԿ-ի կենտրոնական շտաբի անդրանիկ նիստն այսօր տեղի չի ունենա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը:
«Այսօր նիստ տեղի չի ունենալու, ուղղակի աշխատանքային հանդիպում է լինելու, քննարկվելու են որոշ հարցեր»,-ասաց Ռուբեն Թադեւոսյանը:
Նշենք, որ տեղեկություններ էին տարածվել, որ այսօր՝ հոկտեմբերի 24-ին, Մելիք-Ադամյան փողոցի վրա գտնվող ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի է ունենալու Սահմանադրական հանրաքվեի կենտրոնական շտաբի անդրանիկ նիստը՝ կենտրոնական շտաբի պետ, վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ:





























