Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի 40 շենքի բակում այսօր՝ հոկտեմբերի 24-ին, 81-ամյա կնոջ դի է հայտնաբերվել:
Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ 09:40-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ շենքի բակում կնոջ դի կա:
Այս պահին քննիչները դեպքի վայրում են, դեպքի վերաբերյալ մանրամասները կհաղորդվեն ավելի ուշ:





























