ՌԴ Քննչական կոմիտեն մտադիր չէ դադարեցնել Կրասնոգորսկ քաղաքում սպանությունների շարքի հետաքննությունը գլխավոր կասկածյալ Ամիրան Գեորգաձեի մահվան պատճառով: Այս մասին ասված է Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցչի հայտարարության մեջ, փոխանցում է Gazeta-ն:
Ներկայումս քննիչները ստուգումներ են անցկացնում Գեորգաձեի մարմինը հայտնաբերելու փաստով: Նրան գտել էին Տիմոշկինո գյուղում՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով:
Քննչական կոմիտեի տվյալներով՝ տանը, որտեղ հայտնաբերվել է կասկածյալի մարմինը, կոտրանքի հետքեր չեն հայտնաբերվել:
Ավելի վաղ Գեորգաձեի վարորդի շահերը պաշտպանող փաստաբան Սվետլանա Վորոնկովան հայտնել էր, որ Ամիրան Գեորգաձեի մարմինը հայտնաբերվել է նրա հարեւանի տանը:




























