Ոստիկանության Հրազդանի բաժնում 1987 թ. ծնված Արտաշ Ա.-ն հաղորդում էր տվել, որ հոկտեմբերի 21-ին, ժամը 01.00-ից 07.00-ն ընկած ժամանակահատվածում փախցրել են իրենց շենքի բակում կայանված իր «ՎԱԶ-21061» մակնիշի ավտոմեքենան:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ավտոմեքենան փախցրել է 1993 թ. ծնված Արարատ Հ.-ն:

Բացատրական աշխատանքների շնորհիվ վերջինս ներկայացել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:

Ավտոմեքենան հայտնաբերվել է Երեւան քաղաքի ՃՈ հատուկ պահպանվող տարածքում՝ սարքին վիճակում, եւ հանձնվել է Արտաշ Ա.-ին:

Կատարվում է հետաքննություն: