Հոկտեմբերի 23-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 6.50-ին «ՎԱԶ-217230» մակնիշի ավտոմեքենան Էջմիածին քաղաքի Խորենացու փողոցում կորցնելով կառավարումը՝ բախվել է խանութի պատին:

Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին: