ԱՄՆ-ում Քարդաշյան ընտանիքի հռչակը, ինչպես նաեւ հայերի մասին տեղեկությունների ավելացումը գործարարներին հնարավորություն է տալիս հայկական զարդանախշերով արտադրանքն առաջ մղել շուկայում:
Այսպես, դիզայներ-ոսկերիչ Վաննա Քիթսինյանի Vanna K ապրանքանիշը զարդերի նոր հավաքածու է թողարկել, որտեղ օգտագործված են հայերենի այբուբենի տառերը: Հավաքածուն նվիրված է Հայոց ցեղասպանության հարյուրամյակին, տեղեկացնում է jckonline.com-ը:
«Հայերենը գեղեցիկ է լեզվական, գեղագիտական եւ տեսողական առումով եւ անգնահատելի է մշակութային առումով: Ինձ համար կարեւոր էր մեր այբուբենը ներկայացնող զարդեր ստեղծել, որովհետեւ լեզվական ժառանգությունը եղել եւ մնում է մեր ինքնության պահպանման համար մղվող պայքարի կարեւոր մասը»,- ասում է Վաննան:
Հայերենի տառերից յուրաքանչյուրը հավաքածուում ներկայացված է դեղին, սպիտակ եւ վարդագույն ոսկով:
.jpg)

Լուսանկարները՝ jckonline.com-ի




























