Մոլդովայի Բելցի քաղաքի քաղաքապետ Ռենատո Ուսատիին, որն ընդդիմադիր «Մեր կուսակցության» ղեկավարն է, մեղադրանք են ներկայացրել գրագրության գաղտնիքը խախտելու համար: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով դատախազին:
Նշում են, որ այս հանցագործությունը նախատեսված է Մոլդովայի Քրեական օրենսգրքի 176 հոդվածի 2-րդ մասի «Բ» կետով:
«Դատախազությունը հետաքննություն է անցկացնում՝ բոլոր ընթացակարգային նորմերին համապատասխան: Այսօր Ուսատիին մեղադրանք է ներկայացվելու»,- նշել է դատախազը:




























