ԱՄՆ-ում Դեմոկրատական կուսակության անունից նախագահի պաշտոնում առաջադրված Հիլարի Քլինթոնը ընտրվելու դեպքում նախագահության առաջին օրն իսկ իրեն իմպիչմենտ հայտարարելու մասին հանրապետական կոնգրեսականի կոչը խճուկ եւ անհեթեթ է որակել:

Քլինթոնը պատասխանել է Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Մորիս Բրուքսի դիտարկմանը: Բրուքսը նշել էր, որ ընտրվելու դեպքում Քլինթոնը հիանալի նախագահ կլինի, քանի որ նույն օրը ստիպված է լինելու կատարած ծանր հանցագործությունների համար իմպիչմենտի ընթացակարգ անցնել, փոխանցում է Аmericaru-ն:

Հայտնվելով MSNB-ի եթերով հեռարձակվող Ռեյչել Մեդդոունի շոում՝ Քլինթոնն ասել է. «Մի՞թե դա խղճուկ չէ: Ուղղակի ծիծաղելի է եւ բոլորովին անհեթեթ է հնչում»:

Բրուքսի խոսքով՝ նախկին պետքարտուղարը չպիտի զբաղեցնի երկրի ղեկավարի պաշտոնը էլեկտրոնային փոստի հետ կապված սկանդալի պատճառով: