Մարդկանց սիրելն այն գլխավոր խորհուրդներից մեկն է, որը բուլղարուհի գուշակ Վանգան տվել էր Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինովին: Երեւանում անցկացված ՄՄՀՊԻ շրջանավարտների երրորդ միջազգային ֆորումի շրջանակում NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին պատմել է հենց ինքը ՝ ֆեդերացիայի նախագահը:
«Ես մոտավորապես քառասուն անգամ հանդիպել եմ նրա հետ: Մենք երկար զրուցել ենք նրա հետ: Նրա հիմնական խորհուրդներից մեկը մարդկանց սիրելն էր: Նա ինքն էլ է մեծ սիրով վերաբերվում մարդկանց ու շրջակա աշխարհին: Վանգան հաճախ էր զրուցում ծաղիկների ու կենդանիների հետ»,- պատմեց Իլյումժինովը:
Նրա խոսքով, Վանգան շատ բարի ու խոցելի մարդ էր:
«Նա ձգտում էր ոչ մեկին չմերժել: Հազարավոր մարդիկ էին գնում նրա մոտ: Նրանք կես տարի առաջվանից նրա մոտ ընդունելության էին հերթագրվում: Այդ մարդիկ գալիս էին, որ իրենց ցավը պատմեն ու հեռանան: Իսկ նա հետո մենակ էր մնում այդ ամենի հետ : Եվ այդ ամբողջը կուտակվում էր ու անդրադառնում նրա առողջության վրա»,- հավելեց նա:
Վանգան գուշակել էր, որ Իլյումժինովը կդառնա Կալմիկիայի եւ միաժամանակ նաեւ ՖԻԴԵ-ի նախագահը: «Ինձ երբեմն թվում էր, որ նա միացել է ինչ-որ համակարգչի ու անտեղից է ստանում բոլոր տեղեկությունները անցյալի, ներկայի ու ապագայի մասին: Երբեմն ես էլ էի դառնում զարմանալի դեպքերի ականատես»:
Մի անգամ զրույցի ժամանակ Վանգան հանկարծ սկսել էր բողոքել, որ հիմա իր մյուս տանը աշխատավորները սխալ են կպցնում քիվը:
«Վերանորոգվող տունը մեզանից 20 կմ հեռավորության վրա էր: Ինչպե՞ս կարող էր նա զգալ դա: Երբ մենք երեկոյան եկանք այդ տուն, ես տեսա, որ քիվը, որի մասին նա խոսում էր, իրոք սխալ է կպցված»,- իր հիշողություններն է պատմել ՖԻԴԵ-ն:




























