Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, հոկտեմբերի 24-ին, ժամը 22.55-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Տ. Մեծ պողոտայում՝ «Սիլաչի» հյուրանոցի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel Astra» մակնիշի 34 MU 540 համարանիշի (վարորդ՝ 27-ամյա Տիգրան Ա.), «Nissan March» մակնիշի 34 QO 430 համարանիշի (վարորդ՝ 35-ամյա Գայանե Մ. ) եւ «Renault Laguna» մակնիշի 325 OF 61 համարանիշի (վարորդ՝ 50-ամյա Ռոբերտ Հ.) ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` «Nissan March»-ի ուղեւոր 40-ամյա Ռեզա Ի. Ժ.-ն եւ 38-ամյա Աբդուլ Օ.-ն ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով: Նրանք Իրանի քաղաքացիներ են։

Հրշեջ-փրկարարները տուժածներին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Տուժածը տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «Opel Astra» եւ «Nissan March» մակնիշի ավտոմեքենաները, փակել «Opel Astra»-ի գազի փականը: