Հայաստանի տարածքում, հոկտեմբերի 26-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևմտյան` 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ‵ 15-20մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 26-ի ցերեկը կնվազի 7-9 աստիճանով։

Ինչպես  NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում հոկտեմբերի 26-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 16-18մ/վրկ:

Գիշերը մայրաքաղաքում կլինի +12+14, ցերեկը՝  +16+18 աստիճան:

Շրջաններում օդի ջերմաստիճանը.

Շիրակում՝ գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +7+11,

Կոտայքում՝ գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +7+11,

Գեղարքունիքում՝ գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +7+11,

Լոռիում՝ գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +11+15,

Տավուշում՝ գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +14+17,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +7+11,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +15+17,

Արարատում՝ գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +15+18,

Արմավիրում՝ գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +15+18,

Վայոց Ձորի լեռներում՝ գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +7+11,

Վայոց Ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +15+18,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +16+20,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝+7+10, ցերեկը՝+10+13,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +13+16: