Քիշնեւի Կենտրոնական դատարանն ազատ է արձակել մոլդովական ընդդիմադիր «Մեր կուսակցության» առաջնորդ Ռենատո Ուսատիին:

Դատարանը մերժել է ընդդիմադիր գործչի կալանքը 30 օրով երկարաձգելու՝ դատախազների միջնորդությունը: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, ազատ արձակումից հետո Ուսատին ելույթ է ունեցել դատարանի շենքի առջեւ հավաքված իր հազարավոր կողմնակիցների առջեւ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-ին Մոսկվայից վերադառնալուց հետո 72 ժամով Ուսատիին ձերբակալել էին՝ դատախազություն չներկայանալու համար:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ մոլդովաան Բելցիի քաղաքապետ, ընդդիմադիր «Մեր կուսակցության» առաջնորդ Ռենատո Ուսատիին նամակագրությունը գաղտնիությունը խախտելու մեղադրանք է առաջադրվել: