Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ժամը 15.29-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիա փողոցի  շենքերից մեկի բնակարանում դուռը փակ է, ներսում գտնվող քաղաքացին չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի բազմոցին հայտնաբերել 83-ամյա  Ա. Խ.-ի դին: