Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հեռախոսով քննարկել են իշխանությունների հայրենասեր ընդդիմության մասնակցությամբ Սիրիայի ճգնաժամի քաղաքական կարգավորման հեռանկարները: Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունում:
Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները սիրիական հարցով հեռախոսզրույց են ունեցել շաբաթ: Իսկ ուրբաթ Լավրով ու Քերրին այդ հարցով հանդիպել են Վիեննայում, որոնց այնուհետեւ միացել են Սաուդյան Արաբիայի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Ադել ալ-Ջուբեյրը եւ Ֆերիդուն Սինիրլիօղլուն:
Լավրովի խոսքով, ավստրիական մայրաքաղաքում բանակցություններն ավարտվել են՝ համաձայնելով, որ սիրիական ճգնաժամի կարգավորման «ուղեկցող խումբը» կարելի է ընդլայնել: Քերրին իր հերթին տեղեկացրել է, որ ԱԳ նախարարները կարող են կրկին հանդիպել արդեն հաջորդ շաբաթ:




























