Գերմանական Քյոլնում, այսպես կոչված, «Խուլիգանները՝ սալաֆիների դեմ» շարժման հազարավոր ազգայնականներ փողոց են դուրս եկել՝ պահանջելով փախստականներին չթողնել երկիր:
Միաժամանակ, պատասխան ակցիա են կազմակերպել նաեւ տեղի հակաֆաշիստները: Իշխանությունները փորձել են բախումներ թույլ չտալ. ավելի քան 3 հազար ոստիկաններ պահպահում են հասարակական կարգը:
«Ռոսիա 24»-ի փոխանցմամբ, չնայած իրավապահների ջանքերին՝ ժամանակ առ ժամանակ ցուցարարների միջեւ բախումներ են առաջանում:





























