Հոկտեմբերի 25-ին Արգենտինայում նոր նախագահ են ընտրում: Հիմնական պայքարն ընթանալու է երեք թեկնածուների միջեւ, չի բացառվում երկրորդ փուլի հավանականությունը:
Քվեարկության ընթացքում Արգենտինայի բնակչությունը երկրի նախագահի, փոխնախագահի, պատգամավորների եւ սենատորների, ինչպես նաեւ 11 նահանգների օրենսդիր մարմինների անդամների եւ ղեկավարների է ընտրելու:
Ըստ «Ինտերֆաքս»-ի, բարձրագույն պաշտոնին հավակնում է 6 թեկնածու: Սակայն հիմնական պայքարն ընթանալու է 3 թեկնածուի միջեւ՝ իշխող «Հանուն հաղթանակի ճակատ» դաշինքի Դանիել Սցիոլայի, ընդդիմադիր պահպանողական «Հանրապետական առաջարկ» կուսակցությունից Մաուրիսիո Մակրաի եւ ընդդիմադիր կենտրոնամետ «Նորացման ճակատ»-ից Սերխիո Մասսայի:
Առաջին փուլում հաղթելու համար թեկնածուն պետք է ավելի քան 45% ձայն ստանա կամ 40%՝ պայմանով, որ մոտակա մրցակցից առաջ անցնի նվազագույնը 10%-ով:




























