Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը ոչ հերքում է, ոչ էլ հաստատում հնարավորությունը, որ Սահմանադրական փոփոխություններին դեմ արտահայտվող ԲՀԿ-ականները կմիանան «Ոչ»-ի ճակատին:
NEWS.am-ի թղթակցի հարցին, թե հնարավո՞ր է՝ փոփոխություններին դեմ արտահայտվող ԲՀԿ-ական պատգամավորները միանան «Ոչ»-ի ճակատին, կամ «Նոր Հայաստան»-ին, Էլինար Վարդանյանը պատասխանեց. «Երբ որեւէ որոշում լինի, բնականաբար այդ մասին կհայտնենք»: Այս թեմայով այլ հարցերի նա չցանկացավ պատասխանել:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին Ազգային ժողովում Սահմանադրական փոփոխությունների նոր նախագծի քվեարկությանը չեն մասնակցել մի շարք ԲՀԿ-ական պատգամավորներ, այդ թվում Ստեփան Մարգարյանը, Վարդան Օսկանյանը, Էլինար Վարդանյանը, կամ այսպես կոչված քոչարյանական թեւը: Քվեարկությունից օրեր անց այդ պատգամավորները հայտարարեցին, որ իրենց դեմ լինելն այդ կերպ են արտահայտել:





























