9.8 մլն բնակիչ ունեցող Շվեդիայում մեկ շաբաթում այդ երկիր ժամանած փախստականների թվի նոր ռեկորդ է գրանցվել՝ 9.5 հազար մարդ։ Նրանցից մոտ 2.3 հազարը առանց մեծահասակների ուղեկցությամբ ժամանած դեռահաս միգրանտներ են։ Այսպիսով՝ 2015թ. տեղահանվածների ընդհանուր թիվը երկրում հատել է 100 հազարի շեմը՝ հասնելով 105 հազարի։ Դա բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ցուցանիշով Եվրամիությունում ամենամեծ թիվն է։

«Ամենից շատ ժամանում են Սիրիայից, Աֆղանստանից եւ Իրաքից։ Հատկապես մեծ է Աֆղանստանից ժամանող դեռահաս փախստականների թիվը»,- հայտնել են միգրացիոն վարչությունից, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Համաձայն անցյալ շաբաթ հրապարակված կանխատեսման՝ փախստականների թիվը թագավորությունում այս եւ եկող տարվա ընթացքում կարող է կազմել 360 հազար մարդ։