Դանիական նավթ եւ գազ արդյունահանող Maersk Oil ընկերությունը, որը AP Moller-Maersk կոնգլոմերատի մաս է կազմում, տեղեկացրել է, որ այս տարվա ընթացքում նավթի գների անկման պատճառով 1250 աշխատակից է կրճատվել, ինչն ընդհանուր աշխատակազմի 10-ից 12% տոկոսն է կազմում, տեղեկացնում է Associated Press-ը:
Maersk Oil-ի ներկայացուցիչների խոսքով, այդ քայլը կօգնի մինչեւ 2016 թվականը 20%-ով նվազեցնել շահագործման ծախսերը: Դանիական ընկերության գլխավոր տնօրեն Ջեյքոբ Թոմասենը կանխատեսում է, որ նավթի համաշխարհային գների վրա ճնշումը կպահպանվի մինչեւ 2016 թվականը:
«Բայց մենք պիտի նաեւ շուկայի ընթացիկ կոնյուկտուրայում պատրաստ լինենք աճի», - նշում է Թոմասենը:
Դանիական Maersk Oil-ը Դանիայի, Մեծ Բրիտանիայի, Կատարի, Ղազախստանի, ԱՄՆ-ի Մեքսիկյան ծոցի, Ալժիրի եւ Բազիլիայի իր հանքերում օրական մոտ 555 հազար բարել է արդյունահանում, տեղեկացնում է Gazeta-ն:





























