Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռահոյը վարչապետ աշխատելու ընթացքում «հետեւողականորեն խաբել է» թագավորության հպատակներին: Այդ մասին հայտնել է Իսպանիայի սոցիալիստական աշխատավորական կուսակցության քարտուղար Պեդրո Սանչեսը:
Նրա պնդմամբ, «բոլոր սոցիալական հարցումները համընկնում են այն հարցում, որ Ռահոյն ամենավատ վարչապետն է եղել եւ իսպանացիները բազմաթիվ պատճառներ ունեն» նրան այդպիսին համարելու: Սանչեսի կարծիքով, թագավորության հպատակները գիտեն, որ վարչապետն «իրեն որպես գող է դրսեւորել»: Բացի այդ, սոցիալիստների առաջնորդը համարում է, որ Ռահոյը «ընտրությունների է եկել»՝ չունենալով կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքական նախագիծ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Երկուշաբթի Մադրիդում ընթանում է նախարարների խորհրդի արտահերթ նիստը, որի վերջում ակնկալվում է, որ Ռահոյը կհայտարարի դեկտեմբերի 20-ին Իսպանիայում խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին: Հիմնական մրցակիցներն են վարչապետի՝ իշխող Ժողովրդական կուսակցությունը եւ Իսպանիայի սոցիալիստական աշխատավորական կուսակցությունը՝ Սանչեսի գլխավորությամբ:





























