Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությունը թույլ չի տվել խորհրդարանում անցնի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի ներկայացրած օրինագիծը, որը վերաբերում է նույնականացման քարտերով կրկնակի քվեարկությունը բացառելու նպատակով վերահսկողության իրականացմանը:
Ընտրական օրենսգրքում փոփոխություններ ենթադրող օրինագծերի փաթեթի ընդունմանը կողմ է քվեարկել 42, դեմ՝ 63, ձեռնպահ՝ 5 պատգամավոր, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:
Իր ելույթում ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նշել է, որ 176 հազար ՀՀ քաղաքացիներ չունեն անձնագրեր, ունեն միայն նույնականացման քարտեր: Նա կարծիք է հայտնել, որ չի կարելի մանիպուլյացիաների համար պատուհան բացել՝ նման քանակով ընտրողների հետ կապված: Բիշարյանը նկատել է, որ անձնագրերով քվեարկության դեպքում՝ վերահսկող կնիքը պարտադիր է, իսկ նույնականացման քարտերով դա պարտադիր չէ. Այսպիսով, կա վտանգ, որ նույնականացման քարտ ունեցողները կարող են կրկնակի քվեարկել:





























