Ռուսաստանի Ստավրոպոլի մարզում Եսենտուքի քաղաքի բնակիչը բնակարանում ապրել է մահացած մոր մարմնի հետ:
1925 թվականին ծնված կնոջ մարմինը բնակարանում մնացել է երեք տարի, հաղորդում է ՌԴ Քննչական կոմիտեի տարածաշրջանային վարչություն: 60-ամյա որդին պարզաբանել է, որ թաղում չի կազմակերպել, քանի որ շատ էր սիրում մորը եւ չի ցանկացել հրաժեշտ տալ նրան:
Այդ ամբողջ ընթացքում տղամարդն աղով մշակել է մոր մարմինը եւ կանոնավոր կերպով ստացել նրա թոշակը՝ ամսական 16 հազար ռուբլի, հաղորդում է НТВ-ն:




























