Իսպանիայի նախարարների խորհուրդը երկուշաբթի որոշում է կայացրել խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերի 20-ին անցկացնելու մասին: Այս մասին հայտարարարել է վարչապետ Մարիանո Ռահոյը:

Դեկտեմբերի 20-ի անցկացվելիք ընտրությունների մասին Ռահոյը հայտարարել է հոկտեմբերի 1-ին՝ Antena 3 հեռուստաալիքին տված հարցազրույցում: Ընտրությունների արդյունքներով ընտրվելու է ստորին պալատի 350 պատգամավոր ու 208 սենատոր:

Ընտրությունների անցկացման մասին որոշումն ուժի մեջ կմտնի նոյեմբերի 27-ին , թագավորության պաշտոնական տպագիր թերթում BOE (Boletin Oficial del Estado, Պաշտոնական պետական հաղորդաթերթ) հրապարակվելուց հետո , հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Նոյեմբերի 11-16 ժամանակահատվածում բոլոր քաղաքական ուժերը , որոնք  ընտրություններին մասնակցելու մտադրություն ունեն, պետք է պաշտոնապես հայտնեն այդ մասին ընտրական հանձնաժողովին: Նախընտրական քարոզչությունը կսկսվի դեկտեմբերի 4-ին ու կավարտվի դեկտեմբերի 18-ին: Երկրի նոր խորհրդարանը պետք է գումարվի հունվարի 14-ից ոչ ուշ: