«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հոկտեմբերի 23-ի երեկոյան տեղի ունեցած դեպքի առթիվ այսօր՝  հոկտեմբերի 26-ին, ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի գրության հիման վրա ծառայողական քննություն է նշանակվել:

Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Արդարադատության նախարարության լրատվական ծառայութունից: Թե ինչքան կտեւի քննությունը, դեռ  պարզ չէ:

Ավելի վաղ  իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը  NEWS.am-ին փոխանցել էր, որ ազատազրկվածների հարազատները իրեն հայտնել են, որ «Նուբարաշեն» ՔԿՀ  հոկտեմբերի 23-ի երեկոյան դիմակավորված անձինք են ներխուժել, կալանավորների նկատմամբ բռնություն  գործադրվել:

ՔԿՎ-ն հերքել էր տեղեկությունը: ՄԻՊ խոսնակ Շուշան Դանիելյանը մեզ հետ զրույցում հայտնել էր, որ Օմբուդսմենի ներկայացուցիչները երեկոյան այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ , մոտ 2 ժամ գտնվել են այնտեղ, սակայն ոչ մի արտառոց բան չեն նկատել: