Ընտրություններին ID-քարտերով քվեարկելու մասին օրինագիծը կքննարկվի արագացված ռեժիմով։ Այդ մասին որոշումը կայացվել է հոկտեմբերի 26-ին կայացած ՀՀ խորհրդարանի նիստում։ Որոշմանը կողմ է քվեարկել 82 պատգամավոր, դեմ՝ 15, ձեռնպահ է մնացել 18-ը, հայտնում է NEWS.am–ի թղթակիցը։
Ընտրական օրենսգրքում փոփոխությունների մասին օրինագիծը հեղինակել են իշխող Հանրապետական կուսակցության պատգամավորներ Հովհաննես Սահակյանը, Արտակ Դավթյանը, Գագիկ Մինասյանը եւ Գագիկ Մելիքյանը։
Այսպիսով՝ առաջարկվում է քաղաքացիներին հնարավորություն տալ քվեարկել ոչ միայն անձնագրերով, այլ նաեւ նույնականացման քարտերով՝ որպես անձնագրին լիարժեք փոխարինող անձը հաստատող փաստաթուղթ։ Ընդդիմությունը դեմ է այդ օրինագծին՝ նշելով, որ քարտով քվեարկելը կրկնաքվեարկության հնարավորություն է տալիս (քարտի վրա չի դրվում ժամանակավոր հսկիչ կնիք)։
Հիշեցնենք, որ հանրաքվեն կայանալու է դեկտեմբերի 6-ին։





























