Հնդիկ աղջիկը գլխատել եւ այրել է իրեն բռնաբարած տղամարդու անչափահաս որդուն: Այս մասին գրում է The Times of India-ն: 13-ամյա զոհն ասել է, որ տղամարդն իրեն գայթակղել է՝ խոստանալով ճերմակեցուցիչ տալ, որն աղջիկը որպես թմրանյութ է օգտագործում:

Ոստիկանությունը հանցագործությունների մասին իմացել է, երբ շները փողոց ե դուրս բերել 5-ամյա երեխայի այրված մարմինը, ենթադրաբար՝ բռնաբարողի որդու: Աղջիկը նշել է, որ Ռինկու անունով տղամարդն իրեն բռնաբարել է հոկտեմբերի 18-ին: Lenta-ի փոխանցմամբ, ե՛ւ աղջիկը, ե՛ւ տղամարդը ձերբակալված են:

Աղջկա ծնողները քննիչներին խնդրել են քրեական գործ չհարուցել երեխայի բռնաբարության գործով: Նրանց խոսքով, նրա մեղադրանքներն իրականությանը չեն համապատասխանում: Ամեն դեպքում, հետաքննություն է սկսվել: Քննիչները խոստացել են հաշվի առնել, որ աղջիկը կախվածություն ունի թմրամիջոցներից եւ հաճախ կոնֆլիկտ է ունենում տեղի բնակիչների հետ: