Ռուսական ավիախումբը սիրիական Լաթաքիա նահանգում «Իսլամական պետության» գրոհայինների երեք կետ է ոչնչացրել: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Սու-25 կործանիչները ԻՊ-ի գրոհայինների երեք ամրություն են ոչնչացրել, որոնք զինված էին բլինդաժներով, դոտերով եւ ականանետերի դիրքերով», - ասել է Կոնաշենկովը:
Վերջին օրվա ընթացքում ռուսական ավիախումբը 59 թռիչք է իրականացրել, որի ընթացքում 94 օբյեկտ է ոչնչացվել Համա, Իդլիբ, Դամասկոս, Հալեպ, Դեյր Զոր նահանգներում:





























