Ֆինների մեծամասնությունը դեմ է ՆԱՏՕ-ին երկրի հնարավոր անդամակցությանը: Այդ մասին են վկայում հարցման արդյունքները, որը Yle հեռուստաընկերության պատվերով իրականացրել է Taloustutkimus հետազոտական կենտրոնը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Այս տարի հարցվածների 55%-ը դեմ է արտահայտվել ռազմական դաշինքին անդամակցությանը: Հատկանշական է, որ այդ թիվը նկատելիորեն նվազել է 2013-ից ի վեր, երբ համանման ցուցանիշը 63% էր կազմում:
Հարցվածների ավելի քան 60%-ը կարծում է, որ ռազմական դաշինքին անդամակցության հարցը պիտի հանրաքվեով որոշվի:





























