Ադրբեջանի լրագրողական ընկերակցությունը պատրաստվում է դիմել երկրի իշխանություններին՝ խնդրելով գրավի դիմաց ազատ արձակել լրագրող Ռաուֆ Միրկադիրովին: Այս մասին haqqin.az-ին հաղորդել է «Զերկալո» պարբերականի նախկին գլխավոր խմբագիր Էլչին Շիխլինսկին:
«Հաշվի առնելով, որ երկրի նախագահը չի կարող միջամտել դատական իշխանության որոշումներին, մենք, հավանաբար, կդիմենք այլ ատյանների, որոնք իրավունք ունեն ազատ արձակել Ռաուֆ Միրկադիրովին: Ամեն դեպքում, մենք նախ կխոհրդակցենք փաստաբանների հետ: Հույս ունեմ, որ ԱԱՆ-ում տեղի ունեցած իրադարձություններից հետո շատերին պարզ դարձավ, որ Ռաուֆ Միրկադիրովն այդ գերատեսչության առանձին աշխատակիցների ոչ պրոֆեսիոնալ գործունեության զոհ է դարձել: Ես հավատում եմ արդարության հաղթանակին եւ չեմ ցանկանում որեւէ մեկին մեղադրել: Առաջիկա օրերին մենք լրագրողների շրջանում ստորագրահավաք կսկսենք»,- հայտարարել է Էլչին Շիխլինսկին:
Հիշեցնենք, որ լրագրող Ռաուֆ Միրկադիրովի գործով նախնական դատալսումները կկայանան նոյեմբերի 4-ին, Բաքվի ծանր հանցագործությունների գործերով դատարանում:
Ռաուֆ Միրկադիրովը ձերբակալվել է 2015 թվական նոյեմբերի 19-ին, Թուրքիայից արտաքսվելուց անմիջապես հետո: Լրագրողին պետական դավաճանության մեղադրանք է առաջադրվել: Միրկադիրովին մեղադրում են Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցության մեջ:





























