Լոս Անջելեսի հյուսիսում Պոկոիմա շրջանի տարրական դպրոցի մոտ հոկտեմբերի 26-ին երիտասարդ տղամարդ է սպանվել: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով KTCC հեռուստաալիքին:
Քաղաքային իշխանությունները դեռեւս չեն նշում դպրոցի հետ նրա հնարավոր կապի մասին: Հաղորդվում է, որ ոստիկանությունը երկու անձի է որոնում, որոնք մասնակցել են հրաձգությանն ու փախուստի դիմել: Տեղական լրատվամիջոցները չեն բացառում, որ կատարվածը հանցավոր խմբավորումների հետ վիճաբանության արդյունք է:




























