Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 18:00-ին Երեւանի Ազատության հրապարակում «Չե՛ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության հրավիրած հանրահավաքին նախաձեռնության անդամներից բացի ներկա են լինելու եւ ելույթ են ունենալու նաեւ մի շարք քաղաքական ուժերի ներկայացուցիչներ:
«Ոչ»-ի ճակատի հանրահավաքին միացել են եւ ելույթ են ունենալու «Ժառանգություն», ՀԺԿ, Հայ Ազգային Կոնգրես կուսակցությունների եւ «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչները:
Քաղաքացիական նախաձեռնությունը կոչ է անում Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխություններին դեմ բոլոր քաղաքական ուժերին, հասարակական կազմակերպություններին, քաղաքացիական շարժումներին եւ նախաձեռնություններին, քաղաքացիներին հոկտեմբերի 30-ին ներկա գտնվել Ազատության հրապարակում՝ այդպիսով արտահայտելու փոփոխությունների վերաբերյալ բացասական դիրքորոշումն ու ծանոթանալու հարթակից հնչեցվելիք՝ նախաձեռնության հետագա անելիքների մասին տեղեկությանը:





























