Ռուսաստանի Դաշնության կազմում գտնվող Չուվաշիայի հանրապետության բնակիչը սպանել է հյուրին՝ իր կատվին ոտքով հարվածելու համար: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ՌԴ ՔԿ տարածաշրջանային վարչությանը:
Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 21-ի երեկոյան, Ալատիրե քաղաքում: Տղամարդիկ միասին ալկոհոլ են խմել:
Նշվում է, որ երբ հյուրը ոտքով հարվածել է տիրոջ կատվին, վերջինը զայրացել է եւ դանակով հարձակվել նրա վրա: Հետաքննության տվյալներով, սպանությունից հետո տղամարդը հարեւանուհուն հաղորդել է, որ իր բնակարանում անհայտ տղամարդու մարմին կա եւ խնդրել է ոստիկանություն կանչել:




























