Զիմբաբվեում ցիանիդով թունավորման հետեւանքով հոկտեմբերի սկզբից 62 փիղ է մահացել: Մասնագետները ենթադրում են, որ կենդանիներին սպանել են որսագողները: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով Associated Press-ին:

Ենթադրվում է, որ փղերը ցիանիդով թունավորված նարինջ են կերել:

Երկու տարի առաջ Հվանգեի պարկում 300 փիղ էր թունավորվել: Կենդանիների ջուր խմելու վայրերում որսագողները ցիանիդով թունավորված աղի տակառներ էին դրել: