Հոկտեմբերի 26-ին, ժամը 17.20-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Արտաշիսյան փողոցում՝ «Երեւան Սիթի» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռեւս չբացայատված հանգամանքներում Արտաշիսյան փողոցի թիվ 53/15 շենքի մոտակայքում «Մերսեդես C240» մակնիշի 34 UQ 070 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել սյանը. տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:




























