«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները պայթեցրել են Սիրիայի հյուսիս-արեւելքում գտնվողն Պալմիրա քաղաքի հնագույն սյուները, հաղորդում է լիբանանյան ազդեցիկ «Ան Նահար» էլեկտրոնային թերթը:

Լրատվամիջոցները չեն հստակեցրել, թե քանի սյուն է ոչնչացվել եւ որ դարաշրջանին են դրանք պատկանում:

Պալմիրան, որի հին փլատակները ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտներից են, մայիսիս կեսերին անցել է գրոհայինների վերահսկողության տակ:

Քաղաքը թողնելուց առաջ Սիրիայի բանակը տարհանել է քաղաքի բնակիչների մեծ մասին եւ Պալմիրայի կենտրոնական թանգարանի առավել թանկարժեք պատմական հարստությունները: Քաղաքը գրավելուց հետո ոչնչացման սպառնալիքի տակ են հնագույն տաճարներն ու փլատակները: