Ամերիկյան Նյու Ջերսի նահանգի Մորիսթաուն քաղաքի հանրային այգում արտակարգ դեպք է գրանցվել. Հյուսիսամերիկյան արջը մեկ օր մնացել է այգու ծառերից մեկի վրա, գրում է Daily Record-ը: Մասնագետները կարողացել են հաջողությամբ իջեցնել կենդանուն:
Երկուշաբթի առավոտյան արջը զբոսնել է այգու շատրվանների մոտ, ապա բարձրացել ծառը: Կեսօրին այգի են ժամանել վայրի բնության դեպարտամենտի մասնագետները: Այգու տարածքն արգելափակել են ոստիկանները, որի շուրջը հարյուրավոր բնակիչներ են հավաքվել՝ սմարթֆոններով եւ տեսախցիկներով զինված:
Ծառի շուրջը ցանց են պահել, որպեսզի ընկնելու դեպքում արջը չվնասվի, հաղորդում է Gazeta-ն:
Կենդանուն վնասազերծել են տրանկվիլիզատորի օգնությամբ եւ իջեցրել հրշեջների սանդուղքով: ԴՆԹ նմուշ վերցնելուց հետո, արջին բաց կթողնեն նահանգի անտառներում:




























